Ռոբին Հուդ (ֆիլմ, 1922)
Ռոբին Հուդ անգլ.՝ Robin Hood | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | թիկնոցի և սուսերի ֆիլմ, համր կինո և միջնադարի մասին ֆիլմ |
Թվական | հոկտեմբերի 18, 1922[1] և մարտի 28, 1923[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Allan Dwan? |
Պրոդյուսեր | Դուգլաս Ֆերբենքս |
Սցենարի հեղինակ | Դուգլաս Ֆերբենքս և Allan Dwan? |
Դերակատարներ | Դուգլաս Ֆերբենքս, Ուոլես Բիրի, Էնիդ Բենեթ, Sam De Grasse?, Ալան Հոլ, Willard Louis?, Robert Florey?, Dale Fuller?, Charles Ray?, Ann Doran?, Բիլլի Բենեթ, David Sharpe?, William Lowery?, Paul Dickey? և Bud Geary? |
Օպերատոր | Արթուր Էդիսոն |
Երաժշտություն | Victor Schertzinger? |
Մոնտաժ | Բիլ Նոլան |
Պատմվածքի վայր | Անգլիա |
Կինոընկերություն | United Artists |
Տևողություն | 141 րոպե |
Բյուջե | 1 500 000 $ |
Շահույթ | 2 500 000 $ |
Robin Hood (1922 film) Վիքիպահեստում |
«Ռոբին Հուդ» (անգլ.՝ Robin Hood), ամերիկյան սև-սպիտակ համր գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանվել է ռեժիսոր Ալան Դուոնի կողմից համր կինոյի հայտնի աստղ Դուգլաս Ֆերբենքսի մասնակցությամբ և պատմում է անգլիական միջնադարյան ժողովրդական բալլադների հերոսի մասին։ Ֆիլմը, որ նկարահանվել է1922 թվականին, դարձել է 1920-ականների ամենաշահութաբեր ֆիլմերից մեկը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմս Հանթինգթոնը Ռիչարդ Առյուծասիրտ թագավորի հետ գնում է խաչակրաց արշավանքի։ Իր բացակայության ժամանակ թագավորը իշխանության ղեկը հանձնում է եղբորը՝ դուքս Ջոնին, որը շուտով սկսում է իրեն դրսևորել որպես դաժան ու անողոք բռնակալ։ Սըր Գայ Գիսբորնի կողմից հրահրվելով՝ Ջոնն բռնատիրում է Ռիչարդի գահին։ Երբ Հանթինգթոնը հաղորդագրություն է ստանում լեդի Մերիանից և իմանում տեղի ունեցածի մասին, նա թագավորից թույլտվություն է խնդրում վերադառնալ Անգլիա, բայց թագավորը չի հավատում եղբոր դավաճանության վերաբերյալ լուրին։ Չնայած դրան՝ Հանթինգթոնը փորձում է ամեն գնով վերադառնալ և ընկնում է Գայ Գիսբորնի թակարդը։ Նրան բանտ են նստեցնում դասալքության մեղադրանքով։ Սակայն նա կարողանում է փախչել և վերադառնալ Անգլիա, որտեղ վտանգելով կյանքը քայլեր է ձեռնարկում արքայազն Ջոնին գահընկեց անելու և գահը Ռիչարդին վերադարձնելու ուղղությամբ։ Իր հին ընկերների հետ նա գնում է Նոթինգեմ, որտեղ վերցնում է Ռոբին Հուդ անունը և իր խմբի հետ սկսում է թալանել հարուստներին՝ հետագայում ստացվածը բաժանելով աղքատներին։ Ռոբին Հուդը դառնում է ժողովրդական հերոս, բայց նրա խիզախ սխրանքները գլխացավանք են դառնում արքայազն Ջոնի և նրա մարդկանց համար, որոնք պատանդ են պահում լեդի Մերիանին։ Ի վերջո Ռոբինին հաջողվում է ազատել լեդի Մերիանին, սակայն նա ինքն է հայտնվում անազատության մեջ։ Կարգը վերականգնվում է Ռիչարդ թագավորի վերադարձի շնորհիվ։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը, որն ունեցել է «Ասպետության ոգին» արտադրական անվանումը և ամբողջությամբ ֆինանսավորվել է Դուգլաս Ֆերբենքսի կողմից, եղել է 1920-ական թվականների կինոարտադրության ամենաբյուջետային ֆիլմերից մեկը։ Այն նկարահանվել է Սանտա Բարբարայի նոր ստուդիաներում, որոնց համասեփականատերերն էին Դուգլաս Ֆերբենքսը և Մերի Փիքֆորդը։ Այնտեղ նախագծի գեղարվեստական ղեկավար Ուիլֆրեդ Բաքլենդը 500 աշխատողների, այդ թվում՝ ատաղձագործների և որմնադիրների օգնությամբ կառուցել է հսկայական դեկորացիաներ, այդ թվում՝ 200 մետր երկարությամբ մեծ դղյակ։ Բեմանկարչության մի մասը մշակել է հայտնի ճարտարապետ Լլոյդ Ռայթը։ Հագուստների նկարիչը եղել է Միտչել Լեյզենը, որը հետագայում դարձավ հայտնի կինոռեժիսոր։ Ֆիլմի ռեժիսոր Ալան Դուոնը նշել է, որ Ռոբին Հուդի դերակատար Դուգլաս Ֆերբենքսը (որը համատեղությամբ եղել է ֆիլմի սցենարի հեղինակն ու պրոդյուսերը) այնքան է տարված եղել արտադրական գործընթացի մասշտաբներով, որ ժամանակ չի ունեցել ստեղծագործելու համար[3]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դուգլաս Ֆերբենքս – Կոմս Հանթինգթոն / Ռոբին Հուդ
- Ուոլես Բիրի – Ռիչարդ Առյուծասիրտ
- Սեմ Դե Գրասե – արքայազն Ջոն
- Էնիդ Բեննեթ – Կույս Մերիան
- Պոլ Դիքի – Սըր Գայ Գիսբորն
- Վիլյամ Լոուրի – Նոթինգհեմի շերիֆ
- Ռոյ Քոուլսոն – թագավորական ծաղրածու
- Բիլլի Բենեթ – պալատական կին
- Մերիլ Մաքքորմիկ – արքայազն Ջոնի ծառան
- Ուիլսոն Բենջ – արքայազն Ջոնի ծառան
- Ուիլարդ Լուիս — վանական
- Ալան Հեյլ – փոքր Ջոն
- Բադ Ջիարի – Ուիլ Սքարլեթ
- Ֆրենկ Օսթին – Ալան-Դեյլ
- Թեդ Բիլինգս – գյուղացի
- Էնն Դորան – Ռիչարդի մանկլավիկ (առաջին անգամ էկրանին)
Պրեմիերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ 1922 թվականի հոկտեմբերի 18-ին կայացել է ֆիլմի հոլիվուդյան պրեմիերան Եգիպտական Գրաումանա կինոթատրոնում։ «Ռոբին Հուդը» դարձել է առաջին կինոֆիլմը, որն արժանացել է նման պատվի։
- Ֆիլմի եվրոպական պրեմիերան կայացել է 1923 թվականի մարտի 23-ին Փարիզում։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Режиссёрская энциклопедия. Кино США», НИИК МКРФ, редактор Е. Н. Карцева.- М.: Материк, 2002, статья об Аллане Дуоне ISBN 5-85646-096-0
- Kevin Brownlow: Pioniere des Films. Vom Stummfilm bis Hollywood. Basel und Frankfurt am Main 1997, ISBN 3-87877-386-2.
- Robert K. Klepper: Silent Films, 1877—1996. A Critical Guide to 646 Movies. Jefferson (NC) und London 1999.
- Andrew James Johnston: Robin Hood. Geschichte einer Legende. München: C. H. Beck 2013, S. 96-100, ISBN 978-3-406-64541-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռոբին Հուդ» ֆիլմը Virtual History կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբին Հուդ (ֆիլմ, 1922)» հոդվածին։ |
|